Ռուսաստանն «ամեն դեպքում» կգրավի ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այս ամենը հանգում է դրան։ Կա՛մ մենք զինված ճանապարհով կազատագրենք այդ տարածքները, կա՛մ ուկրաինական զորքերը կլքեն այդ տարածքները և կդադարեցնեն այնտեղ մարտերը»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Մոսկվան դեռևս լայնամասշտաբ պատերազմը սկսելուց առաջ էր առաջարկում Կիևին դուրս բերել զորքերը Դոնբասից, սակայն ՈՒկրաինան «նախընտրել է կռվել»։               
 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա երկու միանգամայն լուրջ սպառնալիքները. 2

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա երկու միանգամայն լուրջ սպառնալիքները. 2
04.12.2025 | 10:42

Սկիզբը՝ այստեղ

Ինչ նկատի ուներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտարարելով , որ ռուսական հրամանատարությունն Ուկրաինայում գործում է վիրաբուժական եղանակով, և որ «Սա պատերազմ չէ բառիս բուն իմաստով, բայց Եվրոպայի հարձակման դեպքում այլ կերպ կլինի»:

Կարծում ենք, Ուկրաինական հակամարտությանը հետևող ընթերցողների համար նույնիսկ բացատրության կարիք չկա: Ամեն ինչ, իրոք, շատ պարզ է: Ռուսաստանն Ուկրաինային պատերազմ չի հայտարարել ու նրա նկատմամբ պատերազմ չի վարում, այլ Հատուկ ռազմական գործողություն, որն էապես տարբերվում է պատերազմից: Ընդ որում, ՌԴ- ն իսկապես գործում է վիրաբուժական եղանակով՝ խաղաղ բնակչության պարագայում միշտ նկատի ունենալով, որ նրանք իր սլավոն և արյունակից, ռուսներից գրեթե չտարբերվող եղբայրներն են, և նրանցից բոլորը չէ, որ թշնամաբար են տրամադրված Ռուսաստանի և ռուսների նկատմամբ, նրանց մի ահագին մասը՝ ճիշտ հակառակը…

Ռուսաստանի ԶՈւ հարվածների թիրախը միայն Ուկրաինական բանակն է, նրա տարբեր կազմավորումները, այն բոլոր ենթակառուցվածքները, որոնցից Ուկրաինայի ԶՈւ- ն ու նրան սպասարկող ռազմաարդյունաբերական համալիրն այս կամ այն կերպ օգտվում են, մասնավորապես, ջերմաէլեկտրակայաններ, հիդրոէլեկտրակայաններ, տրանսֆորմատորային ենթակայաններ, Ուկրաինական բանակի համար զենք- զինամթերք տեղափոխող երկաթուղային շարժակազմեր, երկաթուղագծեր, կամուրջներ և այլն:

Ռուսաստանի ԶՈւ- ն երբեք չի հարվածել ու չի հարվածում բնակելի և սոցիալական նշանակության շենքերին, քաղաքացիական կամ, ինչպես ասում են, խաղաղ բնակչությանը, տնտեսության այն հատվածին, որը հաց, այլ սննդամթերք, հագուստեղեն, կենցաղային ապրանքներ է արտադրում: Դրանում համոզվելու համար բավական է ընդամենը լինել «Երևան սիթի» և Երևանի մի քանի այլ սուպերմարկետներում, «Փեթակ», «Սուրմալու», «Մալաթիա» և այլ առևտրի կենտրոններում, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ գտնվող «Երկաթի բազար» անվամբ հայտնի առևտրավայրում ու տեսնել ուկրաինական արտադրության պարենային և արդյունաբերական ապրանքների այն լայն տեսականին, որն Ուկրաինան 2022 թվականից սկսված «պատերազմի» պայմաններում կարողացել է ոչ միայն արտադրել ու շարունակում է արտադրել, այլև արտահանել և արտահանում է (ընդ որում, ոչ միայն Հայաստան): Եթե Ռուսաստանն իսկապես պատերազմ վարեր Ուկրաինայի դեմ, ապա այդ ապրանքներից ոչ մեկը Հայաստանում և այլ պետություններում չէիք տեսնի:

Ուկրաինան ու նրա հետևում կանգնած Արևմուտքը, վերոնշյալին ճիշտ հակառակ, Ռուսաստանի նկատմամբ հենց պատերազմ են վարում դրա ամենատարբեր դրսևորումներով (այս պնդումն ապացուցող փաստերի գերառատություն է)՝ նպատակային հարվածելով նաև բնակելի շենքերին, սոցիալական նշանակության օբյեկտներին, քաղաքացիական բնակչությանը, ջրամբարներին, ռազմաարդյունաբերական համալիրի մաս չհանդիսացող արտադրական ձեռնարկություններին և այլն, ինչպես նաև իրականացնելով տարաբնույթ ահաբեկչություններ:

Վերոշարադրյալն, իհարկե, բնավ չի նշանակում, թե Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ընթացքում բնակելի շենքեր և սոցիալական նշանակության օբյեկտներ չեն տուժել, խաղաղ բնակիչներ չեն զոհվել, վիրավորվել: Ցավոք, այդ ամենից խուսափել հնարավոր չի եղել, բայց դրանք մեկ դեպքով անգամ չեն եղել նպատակային հարվածի հետևանք:

Բոլոր դժբախտ դեպքերը և ավերածությունները գրանցվել են զուտ այն բանի հետևանքով, որ Ուկրաինայի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների գործադրման, ՀՕՊ հրթիռների հարվածի հետևանքով ռուսական հրթիռները և ԱԹՍ- ները շեղվել են իրենց ընթացքից, խփել չնախատեսված շինություններին կամ պարզապես դրանք, դրանց բեկորներն ընկել ներքև, մարդկանց գլխին, բնակելի շենքերի, բանակի և ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապ չունեցող շինությունների վրա ուկրաինական ՀՕՊ հրթիռների բեկորների հետ միասին:

Ինչ վերաբերում է Պուտինի այն հայտարարությանը, որ «Եվրոպայի հարձակման դեպքում այլ կերպ կլինի», ապա այս դեպքում ևս լիովին պարզ է ՌԴ նախագահի հայտարարության պարունակած սպառնալիքը. Թող որևէ մեկը մազաչափ անգամ կասկած չունենա, որ Ռուսաստանի վրա Եվրոպայի հարձակման դեպքում այդ քայլին գնացած եվրոպական բոլոր պետությունները գորգային ռմբակոծության և աննախադեպ հրթիռակոծության կենթարկվեն, ընդ որում նաև՝ մարտավարական նշանակության միջուկային զենքի, այսինքն՝ զանգվածային բնաջնջման զենքի գործադրմամբ թշնամիների ոհմակին առավելագույն վնաս պատճառելու և կաթվածահար անելու նպատակադրմամբ, ինչը նշանակում է, որ խտրականություն չի դրվի, թե հարվածներն ում և որտեղ կհասցվեն, ինչ-որ զգուշությոն չի ցուցաբերվի բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների, խաղաղ բնակչության նկատմամբ: Եվրոպան կվերածվի սպանդանոցի և դա կլինի Եվրոպայի մայրամուտը: Ավելին. ամբողջովին, ընդհանրապես կմոխրանա, եթե Ռուսաստանը Եվրոպայից առաջին միջուկային հարվածները ստանալուց հետո նրա նկատմամբ գործադրի իր ռազմավարական նշանակության միջուկային զենքը:

Պուտինի մյուս սպառնալիքն ուղղակիորեն հասցեագրված է Կիևին…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ